Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Սատանան ուրախացավ, երբ տեսավ, որ Հիսուսը մեռավ խաչի վրա

Սատանան ուրախացավ, երբ տեսավ, որ Հիսուսը մեռավ խաչի վրա
23.11.2023 | 12:49

Կարծում էր, թե հաղթել է։

Բայց նա չգիտեր, որ Աստծո ծրագիրը, Հիսուսին հարություն տալն է։

Ելնելով այս իրավիճակից մեզ թվում է, թե մենք պարտվել ենք, մենք մահացել ենք, ինչպես շարունակել ապրել այսուհետև, ինչ հույսով։

Հարության հույսով։

Դժոխքի ծրագիրը մինչև այստեղ է, տեսնել մեզ «գերեզմանում»։ Մեր Աստծո ծրագիրը փառահեղ հարությունն է։

Սպասեք ու կտեսնեք հզոր հաղթանակ։ Որքան էլ թշնամին հիմա ծաղրի մեզ ու ծիծաղի միշտ հիշեք, վերջին խոսքը Աստծունն է, և Նա դեռ դա չի ասել։

Մեր Աստված երբեք չի պարտվում և երբեք չի ծաղրվում։

Սպասեք փառահեղ հարությանը ինչպես Քրիստոսը, ինչպես Հոբը, որ ամեն բան կորցնելուց հետո ունեցավ ավելիով։

Շարունակենք աղոթել ու կտեսնենք Աստծո մեծ գործերը։

Ես վստահում եմ Աստծուն։

Անահիտ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2947

Մեկնաբանություններ